Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձանց տվյալների արտահոսքի առնչությամբ Առողջապահության նախարարությունն ԱԱԾ է դիմել։ Այդ մասին հայտնեց ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
ԱԱԾ լրատվական բաժնից Factor.am-ին փոխանցեցին, որ նյութերը երեկ են ստացել, ներկայումս դրանք ուսումնասիրման փուլում են գտնվում։
Հիշեցնենք՝ հունիսի 1-ին՝ 23։09-ի սահմաններում, «Զնդան» անունով ֆեյսբուքյան էջում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում նշված էին Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացած 132 անձանց տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան ամիս, ամսաթիվ, բնակության հասցե և այն բուժհաստատությունը, որտեղ բուժում են ստացել)։














