Կոտայքի մարզպետը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. Առավոտ

7

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկացնում է Aravot.am-ը: Կայքը խոսել է հենց Շահգելդյանի հետ:

«Որեւէ մեկն ինձ կոնկրետ չի ասել: Ես համարել եմ, որ այդ հարցն արդեն հասունացած է: Ի վերջո, բավական երկար եմ պաշտոնավարել: Դա իմ ցանկությունն էր, եւ ես աշխատանքից ազատման իմ դիմումով իմ կամքն եմ արտահայտել: Բայց այնպես չէ, որ հեռանում եմ ընդմիշտ…»,- ասել է նախկին մարզպետը: