Կյանքից հեռացել է հայ անվանի դերասանը: Սոս Սարգսյանը ծնվել է 1991թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», «Հեղնար աղբյուր», Հայաստանում և ԽՍՀՄ այլ տարածքներում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։
Մեծ դերասանը միշտ վառ կմնա մեր հուշերում: Անջնջելի են նրա խաղացած դերերը: Սոս Սարգսյանն իսկական հայ էր ու նրա ամեն մի խոսքը դիպում էր կոնկրետ նշանակետին, իսկ նրա արտահայտած ամեն մի միտքը Թումանյանի պես պարզ էր ու բարդ: Բոլորս խոր վշտով ենք արձանագրում, որ մեր կյանքից պակասեց Սոս Սարգսյանն իր խորհուրդներով ու խորը ազգային հատկանիշներով: Ցավոք, այսօր միայն կորցնում ենք, իսկ գտնելու համար ոչինչ չենք անում:
Լուսանկարը՝ Մեդիամաքսից














