Կխնդրեի չեղարկվեին նախորդ տուգանքները. 100 հազարը քիչ չի սարից իջած հովվի համար. Սասուն Միքայելյան

15
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ դիմեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին՝ նշելով, որ պետք է դիմակ կրելու կարգի մասին ժողովրդին իրազեկել:

«Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում ժողովրդին իրազեկելու համար, տուգանքները ժողովրդի չիմացությունից են գալիս: Այն, որ մարդկանց արդեն տուգանել եք, որ էլի տեղյակ չեն եղել, կխնդրեի՝ այդ հարցը բարձրացվեր, որոշում կայացվեր, որ չեղարկվեր՝ 100 հազարը քիչ գումար չի սարից իջած հովվի կամ հասարակ գյուղացու համար»,- ասաց նա:

Փոխնախարարը տեղեկացրեց՝ քաղաքացիներն իրազեկվում են ԶԼՄ-ներով, սակայն արտակարգ դրության, այդ թվում, օրինակ՝ ռազմական դրության ժամանակ, որոշումներն այն հաճախականությամբ են փոխվում, որ օբյեկտիվորեն դժվար է դրանք հասցնել յուրաքանչյուրին: