Կեսարիայում հայկական եկեղեցի կնորոգվի

23

Այսօրվա Թորքիայի տարածքում գտնվող Կեսարիա քաղաքի (Փոքր Հայք) իշխանությունները հաստատել են հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգման նախագիծը, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Հայտնի է, որ եկեղեցու նորոգման համար կծախսվի 3.5 մլն թուրքական լիրա (875.000 դոլար): Բացի եկեղեցու շենքից՝ կնորոգվի նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի բակում գտնվող հայկական վարժարանի շենքը, որն ունի շուրջ 150 տարվա պատմություն:

Նախատեսվում է, որ նորոգման աշխատանքները կսկսվեն 2018 թվականի սկզբին և կտևեն 4.5 ամիս:

Կեսարիայի հին հայկական թաղամասի կենտրոնում գտնվող և 1191 թվականի կառույց համարվող եկեղեցին մինչ այս վերանորոգման է ենթարկվել 1663-ին, 1859-ին և 1885-ին: