ԿԳՄՍ նախարարի հրամանով նախարարությունում այլևս չեմ աշխատում

22

Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն աշխատանքից ազատվել է։
 
«ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն նախարարությունում այլևս չեմ աշխատում:

Հրամանը մինչ օրս չեմ տեսել և ինձ պատշաճ չի ծանուցվել, այն ևս կատարվել է օրենքի խախտումով:
 
Շնորհակալ եմ մեր բնագավառին աջակից բոլոր ընկերներին և ազնիվ աշխատակիցներին: Ես մշտապես կլինեմ բնագավառում»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Աբրոյանը օրերս հայտարարությամբ էր հանդես եկել Ֆիրդուսի 19-րդ դարի շենքի քանդվելու կապակցությամբ, ինչպես նաև դիմել էր ոստիկանություն, որ առանց պատմության և հուշարձանների պահպանության գործակալության թույլտվության շենքը քանդվել էր: