Կարսում գանձագողերը շարունակում են մշակութային ավերը: Այս անգամ նրանց թիրախում են հայտնվել հին հայկական գերեզմանները: Այդ մասին գրում է Akunq.net-ը` վկայակոչելով Karsmanset.com կայքէջը:
Ըստ աղբյուրի` տարիներ շարունակ գանձագողերի զոհ դարձած այդ տարածքում գտնվող հայկական գերեզմանաքարերի տակից մարդկային ոսկորներ են դուրս եկել: Մինչ օրս կանգուն մնացած պատմական կառույցենրը ևս տուժում են իշխանությունների անտարբերության հետևանքով:
Տարածքում առկան են բազմաթիվ հայկական գերեզմանաքարեր, իսկ գանձախույզերի փորած փոսերից դուրս եկած մարդկային ոսկորներն այս ու այն կողմ են ցրված և սպասում են պատկան մարմինների ուշադրությանը:














