Կարող է խոսք գնալ, որ երկրում, ընդհանրապես, էներգետիկ համակարգը չաշխատի. Փաշինյան

19
Մարտին մենք հայտարարեցինք, որ արտակարգ դրության ընթացքում կոմունալ վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ մենք այդ հայտարարությունը արեցինք, հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի, բայց ամեն ինչ այդպես չգնաց, հետևաբար, զարգացավ մի իրավիճակ, որ այդ հայտարարության արդյունքում ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, ովքեր հնարավորություն չունեն, այլ սկսեցին չվճարել նրանք, ովքեր հնարավորություն ունեն, մենք տեսնում ենք, որ հարուստ մարդիկ սկսել են չվճարել», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջանում է ռիսկ, որ չեն կարողանալու վճարել թոշակներ ու նպաստներ։

«Այս համակարգը կարող է քանդվել, կարող է խոսք գնալ, որ երկրում, ընդհանրապես, էներգետիկ համակարգը չաշխատի, որովհետև համակարգի բնականոն աշխատանքի շղթան ուղղակի կտրվել է», – ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կառավարությունը համաձայնություն է տվել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձանժողովն ու մատակարար ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը։