Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարությունում աշխատանքի է անցել

21

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով ընդգրկվել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր Փորձագիտական խորհրդի նախագահության կազմում: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»-ի հրապարակումից:

Մեդվեդևը հաստատել է նախագահության կազմը, որի համակարգողի պաշտոնում նշանակվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: