ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ժամանել է Բաքու: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:
Դեսպան Մոնիեն հայտարարել է, որ Կասպրշիկը Բաքու է ժամանել հայկական ուղղաթիռի կործանման շուրջ առաջացած իրավիճակի բերումով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանը կործանեց հայկական ՄԻ 24 ուղղաթիռը, որի անձնակազմի 3 անդամները զոհվեցին: Մինչ օր ուղղաթիռում զոհվածների վերաբերյալ որևէ նորություն չկա:











