Կառավարությունը մտադիր է վաճառել «Հայփոստ» ՓԲԸ-ի իր մասնաբաժինը, որը, միանգամից ասենք, դրա ամբողջական կապիտալն է՝ 100%-ը:
«Հայփոստ»-ը մասնավորեցնելու որոշման նախագիծն արդեն ընդգրկվել է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում: Այդ նախագծով առաջարկվում է ընկերությունն ընդգրկել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում:














