Հասկանում եմ, որ Արցախում մեկնարկել է նախընտրական շրջանը, բայց ես կառաջարկեի, որպեսզի մեր գործընկերները չշտապեն և իրադարձություններից առաջ չընկնեն։ Այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ընդհանուր առմամբ, այս և Վիտալի Բալասանյանի մյուս հայտարարությունների առնչությամբ ես կոչ կանեի, որպեսզի կամերաների առջև հնչեցված հայտարարությունները համապատասխանեին առանց կամերաների առաջ արված հավաստիացումներին»,- ասել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Բալասանյանն ասել էր, որ Արցախի ներկա և նախկին նախագահների միջնորդությունն ստանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվել կալանքից:











