Կանենք առավելագույնը, որպեսզի Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը լինի արդյունավետ. Զախարովա

8

Մենք երբեք չենք հրաժարվում նման հանդիպումներից, հարցն ուղղակի դրա համաձայնեցման մեջ է, այսպես է պատասխանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը վերաբերող հարցին:

«Մենք երբեք չենք հրաժարվում նման հանդիպումներից, հարցն ուղղակի դրա համաձայնեցման մեջ է: Եթե այն համաձայնեցվի, ապա մենք, անկասկած, դրան կմասնակցենք ու կանենք առավելագույնը, որպեսզի հանդիպումը լինի կառուցողական և արդյունավետ»,-ի պատասխան հայտարարել է Զախարովան:

Նա նշել է, որ հանդիպման կողմերից յուրաքանչյուրն ունի իր գրաֆիկն ու օրակարգը, և եթե հանդիպումը կայանա, այն պետք է լինի լիարժեք, մասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները:

«Հիմա փորձագետները զբաղվում են այդ հարցով»,-ասել է նա:

Անդրադառնալով հարցին, որ Ֆրանսիան առաջարկել էր Համբուրգում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, Զախարովան ասել է՝ նման հանդիպման հնարավորության վերաբերյալ քննարկում եղել է:

«Եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա մենք տեղյակ կպահենք դրա մասին: Կրկնում եմ, այս պահին խոսքը վերաբերում է նման հանդիպման հնարավորության քննարկմանը»,-ասել է նա: