Կալիֆոռնիայի սենատը ճանաչել է Արցախի անկախությունը

5

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է պատգամավոր Մայք Գեթոյի նախաձեռնած AJR 32 բանաձևը, որն Արցախի ժողովրդին խրախուսում է  որպես ազատ ու անկախ պետություն շարունակել զարգանալու իր ջանքերը: Ինչպես նաև պաշտոնապես կոչ է հղում ԱՄՆ-ի Կոնգրեսին ու նախագահին՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը: Հայտնում է Asbarez-ը:

Կալիֆոռնիայի սենատը AJR 32 բանաձևն ընդունել էր մայիսին՝ ձայների մեծամասնությամբ: 

Կալիֆոռնիան դառնում է ԱՄՆ-ի 5-րդ նահանգը՝ միանալով Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն և Լուիզիանա նահանգներին, որոնց օրենսդիր մարմինները ևս ճանաչել են Արցախի անկախությունը: