Ծառուկյանի անձեռնմխելիության հարցով քվեարկության ժամը հայտնի է

17

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ այսօր ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությունը:

Քվեարկությունը կտևի մեկ ժամ:

Բարգավաճ Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցի քվեարկությանը: