ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից բացակայությունների ուսումնասիրությունն ավարտված է, և Ծառուկյանը մանդատից չի զրկվի։
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։
«Մեկնաբանությունը հետևյալն էր, որ ինքը իմացել է, որ գրությամբ իր բացակայությունները հարգելի են, որը իրողություն է, և այս պահին չի կարող փաստաթղթեր ներկայացնել, քանի որ խնդիրը նրանում է, որ բացակայությունները հարգելի են համարվել»,-ասաց նա: