Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. քննությունը դեռ չի ավարտվել

7

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից: Նա նշեց, որ գործի քննությունը դեռ չի ավարտվել, այն շարունակվելու է վաղը ժամը 10:30-ին:

Ծառուկյանը կրկնեց իր խոսքերը, որ ամեն ինչ շինծու է, սարքած է:

«Ես ամեն ինչ կներկայացնեմ, սա ի՞նչ տեռոր էր, որևէ քննիչ չկա, որ ասի Ծառուկյանը փող ա տվել,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով,- ես անձնական շահ չունեմ, երկիրը անդունդի մեջ ա, ոչ մի խոստում չի կատարվելու»: