Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բանկային գաղտնիքի մասին» նախագիծը

4
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու նպատակով քննարկեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Ինչպես իր ելույթում ասաց հարցի հիմնական զեկուցող, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները:

Նշենք, որ օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանանձաժողովի նիստում: