«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը կատարվածի մասին հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
«Խնդրում եմ, տրամադրություն չունեմ էլի։ Խմբակցության ղեկավարը քիչ հետո հանդես կգա հայտարարությամբ։ Եթե անհրաժեշտ լինի ԱԺ-ում ևս հայտարարություն կլինի։ Ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի խոսել», – ասաց նա:
Հարցին, թե արդյոք տեղյալ է ԱԺ նախագահի մոտ ընթացող քննարկմանը ներկա է նաև վարչապետը, Հայրապետյանն ասաց՝ չգիտի։











