Հնագետները Հաթթուսայում, որը Խեթական թագավորության մայրաքաղաքն էր և կրոնական ամենակարևոր կենտրոններից մեկն էր, 2300 տարվա գաղտնի թունել են հայտնաբերել: Մասնագետները պնդում են, որ այս թունելը մեծ բացահայտում կլինի խեթական ճարտարապետության տեսանկյունից: Գրում է Hurriyet-ը:
Անկարայի Համալսարանի պրոֆեսոր Այկուտ Չինարողլուն, պեղումների ղեկավարը, նշել է, որ Խեթական թագավորության մայրաքաղաք Հաթթուսայում մեկից ավելի գաղտնի թունելներ կան: Այս նոր թունելը հաստատում է այլ թունելների առկայությունը: «Մենք պեղումները սկսել եք սրբավայրի դարպասներից՝ փորձելով դրանք բացել: Սա 2300 տարվա վաղեմության թունել է: Մենք դեռևս փորել ենք 23 մետր, մաքրման աշխատանքները շարունակվում են: Թունելները տեղակայված են ամրոցի տակ և ձգվում են մինչև քաղաք: Մենք այստեղ գտել ենք նաև արձանագրություն, որում խեթական թագավորը բացատրում է քուրմին ինչ անել արարողությունների ժամանակ: Այս գաղտնի թունելը պետք է որ ունենար սրբազան նշանակություն»,- ասել է պրոֆեսորը:














