Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Բ-ի կողմից կառուցված Անմուռի հնագույն ամրոցը կողոպտել են: Գրում է Hurriyet-ը:
Այժմյան Թուրքիայի Մերսին նահանգի միջերկրածովյան ափերին գտնվող Անմուռ կամ Մամուռ քաղաքի ամրոցը կողոպտվել է: Թերթը գրում է, որ ամրոցի աշխատակիցները նկատել են՝ ամրոցի մուտքի մոտ տեղադրված բազմադարյա թնդանոթը անհետացել է: Պարզվում է՝ այն հաշվառված չի եղել ամրոցի հավաքածուի մեջ:
Նշենք, որ Մերսին նահանգի Մամուռ կամ Անմուռ քաղաքի մասին տվյալներ կան դեռևս Ք.Ա. 9-րդ դարից: Քաղաքը հաճախ հայտնվել է տարբեր տերությունների իշխանության տակ՝ Ասորեստանի, պարսիկների, մակեդոնացիներին, Սելևկյանների, իսկ այնուհետև Կոմմագենեի թագավորությանն է պատկանել: 1-ին դարից ի վեր Հռոմի տիրակալության տակ էր: Հռոմից հետո Անամուռը անցնում Է Բյուզանդացիներին, իսկ 12-րդ դարից այնտեղ իշխել են հայերը: 1198 թվականին Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Բ-ն ավերված քաղաքը դարձնում է անառիկ ամրոց, կառուցում բերդապարիսպներ, եկեղեցիներ, վերակառուցում է քաղաքի բնակելի հատվածը և ստեղծում ամուր պաշտպանական կառույցներ: Ամրոցը հայկական ժառանգությունն է: