Բժիշկը Գերմանիայից վերադարձել է Հայաստան՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին

12

Գերմանիայում ապրող ու աշխատող բժիշկ Արսեն Մանուկյանը վերադարձել է Հայաստան։

«Բժիշկ Արսեն Մանուկյանը մասնագիտությամբ ռեանիմատոլոգ է, ապրում ու աշխատում է Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում։ Արսենն օրեր առաջ վերադարձել է Հայրենիք՝ լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին», – ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա նշել է, որ բժիշկը ներկայումս աշխատում է բուժհաստատությունում և բուժում է կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին: