Լուկաշենկոյի համար հարց է, թե արդյոք ԵՏՄ-ն կապրի մինչև միասնական արժույթի ստեղծումը

8

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի ստեղծումը ԵՏՄ օրակարգում վերջինը պետք է լինի, այլ ոչ թե առաջինը: Խնդիրն ուռճացրել են: Այս կարծիքն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Դա վերջին գործողությունն է, որ կարող է լինել մեր միությունում: Եվրասիական տնտեսական միությունում դեռ այնքան խնդիրներ ու մարտահրավերներ կան, որ հարց է, թե արդյոք կապրենք մինչև այդ օրը»,- ասել է նա:

Բելառուսի նախագահի խոսքով՝ հարցը ուռճացվում է ռուս մասնագետների պատճառով, որոնք նրեկայացնում են իբր հարցը դրված է և վաղը կլինի միասնական արժույթ. «Այդ հարցը նույնիսկ դրված էլ չի եղել»,- շեշտել է նախագահը: