Լեւոն Մնացականյանն այս պահին ապրիլյանի քննիչ հանձնաժողովում է

15

Արցախի ոստիկանության պետ Լեւոն Մնացականյանը այս պահին խորհրդարանում է:Այս մասին հաղորդում է hraparak.am-ը:

Նա մասնակցում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին: Ապրիլյան պատերազմի ժամանակ Մնացականյանը զբաղեցնում էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը:

Հայտնի էր, որ քննիչ հանձնաժողովը որոշում ուներ լսելու նաեւ Մնացականյանին, Հայաստանում արտակարգ դրության հաստատումից առաջ նույնիսկ հանձնաժողովում քննարկման էին մեկնել Արցախ, զրուցել տեղի բարձրաստիճանների հետ։