Լարված իրավիճակ «Մեյմանդարի» շուկայում. ոստիկաններն ուզում են փակել այն

9

Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկան ոստիկանները ցանկանում են փակել, գյուղացիներն ընդդիմանում են:

Գյուղացիները նշում են, որ շուկան փակելու դրդապատճառը Արտաշատի շուկան զարգացնելու միտումն է. «Արտաշատի շուկան հենց բացվեց, որոշեցին, որ կորոնավիրուս կա ու փակում են շուկան»,-նշեց գյուղացիներից մեկը։
 
Նրանց խոսքով՝ այդ աշխատանքն իրենց եկամտի միակ աղբյուրն է: