Լավ արդյունքներ է գրանցում. Ֆրանսիացի բժիշկը՝ «Դեքսամետազոնի» ազդեցության մասին

12
Պարետատան նիստի ամենօրյա ճեպազրույցին այսօր մասնակցում էր Հայաստան եկած ֆրանսիացի բժիշկների խմբի ղեկավար, Փարիզի հիվանդանոցի ռեանիամատալոգ, պրոֆեսոր Մինյոնը, ով մյուսների հետ այստեղ է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում։ Նա լավ լուր հայտնեց՝ «Դեքսամետազոն» դեղաամիջոցով, որը առկա է Հայաստանում, և քանի որ այն լավ արդյունքներ է ցույց տվել։

«Սակայն այնպես չէ, որ այս դեղամիջոցը անմիջապես է օգնելու կամ անպայման է ազատելու մեզ բոոլորիս այս պատուհասից»,- նշեց Մինյոնը։

«Ամեն 100 նոր վարակված նպաստում է նրան, որ 15 մարդ գտնվի հիվանդանոցում, որից 5-ը անպահման կգտնվի ռեանիմացիայում, որից 2-ը անպայման կմահանան։ Սա է դինամիկան»,- հայատարեց Մինյոնը։

Հայաստանում բոլոր բժիշկները նրա վրա մեծ տպավորություն են թողել. «Որքան հնարավոր էր՝ մենք կարողացանք կիսվել մեր գիտելիքով, օգնել և աջակցել։ Իմ պատվիրակության մեջ ոչ ոք հայ չէր, բայց կարծում եմ՝ բոլորը շատ հայեցի մոտեցան հարցին և կարծում եմ՝ յուրաքնաչյուր ոք ինչ-որ մի հայի նշույլ ունի արյան մեջ»։