Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի` պաշտոնապես ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ, նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը Հայաստանի` պաշտոնապես ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ»,- հայտնել են նախարարությունում:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք արդիական հարցեր` ինտեգրացիոն համագործակցության և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: