Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակոբյանը նշեց, որ ցանկացել է զրույցը ձայնագրել, սակայն համաձայնության չեն եկել, ինչի պատճառով զրույցը հետաձգվել է:
«Առաջարկեցի, որ այս զրույցը բջջային հեռախոսով ձայնագրվի, իրենք վկայակոչեցին մի իրավական ակտ, որտեղ նշված է, թե ով կարող է ձայնագրել, համաձայնության չեկանք, զրույցը հետաձգեցինք: Ամենայն հավանականությամբ, չորեքշաբթի օրը փաստաբանիս հետ դարձյալ կներկայանամ,- ասաց Հակոբյանը` շեշտելով,- Իրենք՝ գնդապետները յուրովի էին ճիշտ, ես՝ յուրովի, պետք է ճշտել ամբողջությամբ օրենքն ի՞նչ է ասում»:











