Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է հանրաքվեին նախորդող քարոզարշավը

5

Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկել է անկախության հանրաքվեին նախորդող քարոզարշավը, հաղորդում է տեղական RUDAW հեռուստաալիքը։

Քարոզարշավը կտևի 18 օր ՝ մինչև սեպտեմերի 22-ը։

Նշենք, որ Իրաքյան Քուրդիստանի ինքնավար իշխանությունները Իրաքից անկախանալու հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին։ Բաղդադը, Թեհրանը, ինչպես նաև Վաշինգտոնը քննադատել են քրդական իշխանությունների այդ քայլը։ Նշվում է, որ այդ առթիվ Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքրոշում են հայտնել՝ ասելով, որ հանրաքվեն կարող է լարվածության սրման պատճառ դառնալ և նախաձեռնությունից հրաժարվելու կոչ են արել։

Ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին արդեն հայտարարել է, որ քրդերը  մտադիր չեն հանրաքվեն հետաձգել, իսկ եթե հանկարծ հանրաքվեն տապալվի, ապա ինքը պատրաստ է հրաժարական տալ: