Իրաքյան Քուրդիստանը սեպտեմբերին անկախացման հանրաքվե կանցկացնի

9

Իրաքյան Քուրդիստանը ընթացիկ տարվա սեպտեմբերին անկախացման մասին հանրաքվե է անցկացնելու։ Այդ մասին որոշումը ընդունվել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի ու տեղական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

Հավանական է, որ հանրաքվեն կայանա սեպտեմբերի 25-ին, իսկ խորհրդարանական ընտրությունները՝ նոյեմբերի 6-ին։