Հայաստանի Հարավային՝ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության աշխատանքների գրաֆիկն ընդունելու մասին որոշումը հետաձգվել է 2 ամսով։ Համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 26-ին կայացած Կառավարության նիստի ժամանակ։
Որոշումը կայացվել է՝ ելնելով փաստաթղթում կոնցեսիոների կողմից առաջարկած փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունից։
Հիշեցնենք, որ 2014թ. օգոստոսին Կառավարությունը հաստատել էր երկաթգծի ուղին։ Ակնկալվում է, որ այն Իրանի սահմանից, Հայաստանի հարավային լեռնային հատվածով պետք է հասնի մինչև Սեւանա լիճ, որտեղ կմիանա գործող երկաթուղուն։