Հունիսի 7-ին Իրանի խորհրդարանում և այաթոլա Ալի Խոմենեի դամբարանում տեղի ունեղած ահաբեկչական գործողությունների հետևանքով 12 մարդու է զոհվել, իսկ 42 մարդ վիրավորվել է:
Խորհրդարանում գտնվող բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են, հայտնում է Mehr գործակալությունը: Տեղի ժամանակով առավոտյան 10:15-ին սկսված ահաբեկչական գործողությունն ավարտվել է շուրջ 5 ժամ անց:
Իրանի շտապօգնության ծառայության կենտրոնի ղեկավարի հաղորդմամբ՝ ահաբեկչական երկու հարձակումները խլել են 12 մարդու կյանք, 42 մարդ վիրավորվել է:
Անվտանգության ուժերն այժմ խորհրդարանի շենքում զբաղվում են հարձակումների հետևանքների վերացմամբ։
Երկրի ՆԳՆ-ից հայտնում են, որ ահաբեկիչները խորհրդարան էին մտել կանացի հագուստով: