Անհանգիստ իրավիճակ է Իրանի մայրաքաղաքում: Մի խումբ մարդիկ հավաքվել են Թեհրանի Ամիրկաբիր համալսարանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու ուկրաինական ինքնաթիռի զոհերի հիշատակին:
Սակայն հիշատակի միջոցառումները վերածվել են բողոքի ակցիայի: Ցուցարարները սկսել են պահանջել երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժարականը: Բախումներ են եղել ոստիկանների հետ:
Ակցիան ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:














