Իրանն Իսրայելի «անխոհեմ» քայլը չի ների

10

Իրանի փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Հաթամին հայտարարել է` եթե Իսրայելն «անխոհեմ» գործի, ապա Թել Ավիվը և Հայֆան կոչնչացվեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք գործ չունենք միջուկային ռումբի հետ, բայց մենք զսպման քաղաքականություն ենք վարում, և այդ ուղղությամբ օր օրի Իրանի հրթիռային հզորությունն աճում է, որպեսզի Իսրայելն այդ ուժից չկարողանա աչք փակել: Եթե նա անխոհեմ վարվի, ապա մենք հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»,- հայտարարել է Հաթամին:

Նշենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին երկրից դուրս հանել իրանական զորամիավորումները: