Իրանը արտասահմանյան երկրների հետ առևտրային գործարքներն այլևս ԱՄՆ դոլարով չի կատարում, հայտնել է Իրանի կենտրոնական բանկի փոխնախագահ Գոլյամալի Կամյաբը, գրում է Interfax-ը:
«Այլ երկրների հետ առևտրային գործարքների ժամանակ Իրանն օգտվում է այլ արժույթներից, ներառյալ չինական յուանը, եվրոն, թուրքական լիրան, ռուսական ռուբլին և հարավկորեական վոնան»,- ասել է փոխնախագահ Կամյաբը:
Նրա խոսքերով՝ Իրանը հույս ունի մոտ ապագայում մի շարք երկրների հետ մեկ արժույթի շուրջ համաձայնագիր կնքել: