Իրանի նախագահի ընտրություններում հաղթել է ռեֆորմիստ հոգևորական Հասան Ռուհանին: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 72.2%: Ռուհանին հավաքել է 18.163.326 ձայն կամ 50.71%:
Նշենք, որ ընտրություններին մասնակցում էին նախագահի վեց թեկնածուներ:
Ռուհանին ծնվել է հոգևորականների ընտանիքում: Ունի հոգևոր կրթություն: Իրանում զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ: Շուրջ 100 գրքերի և 700-ից ավելի աշխատությունների հեղինակ է:
Ի դեպ, կարծիք կա, որ Ռուհանին չնայած ռեֆորմիստ է և պայքարում է Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման համար, բայց այնուամենայնիվ, նա Այաթոլլահ Խամենեյի կարկառուն հետևորդներից է, ինչը նշանակում է, որ այդ երկրում այդքան էլ մեծ ռեֆորմներ չեն սպասվում