Իրանի նախագահը դեկտեմբերի 21-ին կայցելի Հայաստան

9

Իրանի նախագահ Հասան Ռուհանին կայցելի Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան, փոխանցում է ISNA գործակալությունը։

Իրանի նախագահի առաջին այցը կկայանա դեկտեմբերի 21-ին, Հայաստան՝ ասել է Իրանի նախագահական վարչակազմի մամլո քարտուղար Փարվիզ Իսմայիլին։

Մեկօրյա այցի ընթացքում Հասան Ռուհանին կհանդիպի ՀՀ նախագահի հետ և կքննարկի երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Նաև երկու երկրների գործարարները կմասնակցեն առևտրային կապերի քննարկմանը։