Իրանի հանդեպ պատժամիջոցները խանգարում են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը. դեսպան

18

Իրանը կկառուցի Հայաստանի հետ սահմանին գտնվող 60 կմ երկարությամբ երկաթուղին։ Իրանական ՖԱՐՍ գործակալությանը հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը։

Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ նախագծերին՝ դեսպանը նշել է, որ շարունակվում է  Վրաստանի սահմանից Մեղրի ձգվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը, որի շնորհիվ Հայաստանը կարող է Պարսից ծոցի շրջանը կապել Սև ծովին։

Հարցին, թե ինչն է խանգարում Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը, Թումանյանը նշել է, որ մի քանի հարյուր կմ ձգվող երկաթգծի կառուցման համար միլիարդավոր դոլարների ներդրումներ են անհրաժեշտ։ Եվ ֆինանսավորման հարցը լուծելուն պես կկառուցվի երկաթուղին։ Թումանյանը նաև հայտարարել է, որ Իրանի պատժամիջոցների տակ է գտնվելը, ևս բարդացնում է իրավիճակը, և Իրանի համար բարդ է սկսել երկաթուղու շինարարությունը»։

Իրանում Հայաստանի դեսպանը նաև անդրադարձել է Մեղրիի ՀԷԿ-ի և երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության հարցին։ Դիվանագետը նշել է, որ  էլեկտրահաղորդման գծի գործարկումից հետո Հայաստանը կմեծացնի Իրանից ներկրվող գազի քանակը։