Իրանի բուհերում կդասավանդվեն ադրբեջաներեն և քրդերեն

14

Իրանի Ազգային կրթության թեստավորման կազմակերպությունը (National Organization for Educational Testing) հայտնել է, որ այս տարվանից սկսած Իրանի բուհերում կդասավանդվեն ադրբեջաներեն և քրդերեն: Տեղեկացնում է IRNA գործակալությունը:

Ադրբեջաներեն խոսում են հիմնականում Իրանի Արևմտյան և Արևելյան Ադրբեջան, Զենջան, Կազվին և Արդեբիլ մարզերում:

Իրանում քրդենեն են խոսում հիմնականում Քուրդիստան, Քերմանշահ, Իլամ, Համադան, Արևմտյան Ադրբեջան, Լուիստան, Հյուսիսային Խորասան և Խորասան-Ռեզավի մարզերում: