Իրանը և Ադրբեջանը կզարգացնեն երկաթուղային ճանապարհները. Ռոհանի

8

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի հետ երկաթուղային ճանապարհների զարգացումը երկու երկրների համատեղ նախագծերից մեկն է համարում, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը և Բաքուն լավ հարաբերություններ ունեն անկախությունից ի վեր, հատկապես Իրանի 11-րդ կառավարության օրոք:

«Ադրբեջանի հետ համագործակցությունը և խորհրդակցությունները կշարունակվեն նաև ապագայում»,- հավելել է նա՝ նշելով, որ համատեղ նախագծերից մի քանիսը կավարտվեն 12-րդ կառավարության աշխատանքի ընթացքում, այդ թվում՝ երկրի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհների նախագիծը, որն Իրանից Բանդար Աբասը միացնում է Մոսկվային: