Իրանը սկսել է բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանելու հարցով։ Այս մասին IRNA–ի հետ զրույցում հայտնել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը։
Նրա խոսքով՝ իրանական կողմը լրջորեն հետևում է իրանական էլեկտրացանցը Եվրոպայի հետ կապելուն և անհրաժեշտության դեպքում հարևան երկրների միջոցով էլեկտրականություն դեպի հարավ փոխանցելու տարբերակ կա։ Նա նաև հավելել է, որ գոյություն ունի ենթակառուցվածների անհրաժեշտություն էլեկտրաէներգիա տարածաշրջանի երկրների հետ փոխանակվելու համար։