Իրանը կողմ է տարածաշրջանային ստատուս-քվոյին. Մոհամմադ Ջավադ Զարիֆ

11

Թեհրանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ամեն ջանք թափել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար: Գրում է Fars գործակալությունը:

Փաստացի, Իրանն իր աջակցությունն է հայտնում տարածաշրջանային ստատուս-քվոյին և դեմ է արտահայտվում ռազմական արկածախնդրության ճանապարհով այն փոխելու հեռանկարներին: