Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ առաջնահերթ ուշադրություն է դարձնում հարևան երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի և Ադրբեջանի հետ կապերին, գրում է IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Ադրբեջանի և Ռուսաստանի հետ կապերը զգալիորեն բարելավվել են:
Ռոհանին խոսել է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության 80 տոկոս աճի մասին և շեշտել, որ ռուս-իրանական հարաբերությունները բավական լավացել են:
Իրանի նախագահը գովել է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման մակարդակը՝ հավելելով, որ երկու երկրների առևտրային հարաբերություններն աճ կգրանցեն առաջիկա տարիներին:
Իրանի նախագահի խոսքով՝ Եվրասիական պետությունների հետ համատեղ ազատ առևտրի գոտիների հաստատումը զարգացրել է Իրանի հարաբերություններն այդ երկրների հետ:














