Իրանը դադարեցրել է ուրանի հարստացումը. ՄԱԳԱՏԷ

15

Հասան Ռոհանիի նախագահ դառնալուց հետո Իրանը դադարեցրել է ուրանի հարստացումը, այս մասին ասվում է ՄԱԿ-ի հետազոտական զեկույցում:

ՄԱԳԱՏԷ-ի եռամսյակային զեկույցում մասնավորապես նշված է, որ սկսած օգոստոսից հիմնական նշանակության բաղադրիչներ չեն ավելացվել պոտենցյալ պլուտոն արտադրող ռեակտորի մեջ, ինչն էլ հենց գլխավորապես անհանգստացնում էր ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին:

Հենց սա էլ առիթ էր, որ Իրանը բանակցություններ սկսեց արևմուտքի հետ, որոնք կվերսկսվեն արդեն նոյեմբերի 20-ից: