Իրանը դադարեցրել է մինչև 20% ուրանի հարստացման գործընթացը

15

Իրանի իշխանությունները երկուշաբթի դադարեցրել են մինչև 20% ուրանի հարստացման գործընթացը, տեղեկացնում է PressTV.com-ը՝ վկայակոչելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Մուհամմադ Ամերիին։՝

Ամերիին նշել է, որ իրենք հետևում են անցած տարվա նոյեմբերին Ժնևում միջնորդ «վեցնյակի» ու Թեհրանի միջև ձեռք բերված միջուկային համաձայնության պայմաններին։

«Այսուհետ այն ցենտրիֆուգերը, որոնք որ նախատեսված էին 20 տոկոս ուրանի հարստացման համար, այսուհետ 5 տոկոս ուրան կհարստացնեն»,- ասել է Ամրին: