Իտալիայի խորհրդարանի վերին պալատը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ընդունել

11

Իտալիայի խորհրդարանի վերին պալատը Հոլոքոստի, այլ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ է ընդունել: Գրում են թուրքական լրատվամիջոցները:

Օրինագիծը Ներկայացուցիչների պալատից հետո պետք է նաև նախագահի հաստատմանն արժանանա:

Օրինագիծը, որն իրականում 1975 թվականին ընդունված օրենքի որոշ դրույթների փոփոխություն է սահմանում, ընդունվել է 234 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Օրինագծով նախատեսվում է մինչև 3 տարի ազատազրկում և 10 հազար եվրոյի տուգանք այն անձանց համար, ովքեր ցեղասպանությունները,  մարդկության դեմ իրագործած հանցագործությունները կժխտեն, կնվաստացնեն կամ չեն կարևորի։