Իսրայելի վարչապետը Հաագայի դատարանին կոչ է արել մերժել Պաղեստինի հայցը

6

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Հաագայի միջազգային քրեական դատարանին կոչ է արել մերժել կազմակերպությանն անդամակցելու Պաղեստինի խնդրանքը: Գրում է The Jerusalem Post-ը:

Նեթանյահուն հայտարարել է, որ Պաղեստինի ինքնավարությունը պետություն չէ, հետևաբար հայցադիմումը պետք է մերժվի՝ նշելով, որ այն միավորում է, որը ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման հետ դաշնակցային հարաբերություններ ունի:

Դատարանի անդամ դառնալու դեպքում Պաղեստինի ինքնավարությունը մտադիր է ռազմական հանցագործութունների վերաբերյալ հայց ներկայացնել Իսրայելի դեմ: