Ֆրանսիական Charlie Hebdo հանդեսի խմբագրության վրա ահաբեկչական հարձակումից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հրեա համայնքին խորհուրդ է տալիս ներգաղթել և հաստատվել Իսրայելում, գրում է korrespondent.net-ը։
Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը միշտ դռնբաց սպասում է բոլոր հրեաներին՝ շեշտելով, որ երկրի կառավարությունը կօգնի բոլոր նորեկ հրեաներին հարմարվելու և տեղավորվելու երկրում։
Ի դեպ անցյալ տարի եվրոպական երկրներից հրեաների ներգաղթի ցուցանիշը հասել է իր 10-ամյա առավելագույնին. մշտական բնակություն հաստատելու նպատակով Իսրայելում հաստատվել է 26,5 հազար հրեա։ Հրեաների արտագաղթի ցուցանիշներով առաջատար է Ֆրանսիան, որտեղից 2014-ին Իսրայել ներգաղթել է 7 000 հրեա, որը կրկնակի ավել է 2013-ի ցուցանիշից։