Իսրայելը 14 հազար տուն կկառուցի Պաղեստինում

7

Իսրայելի իշխանությունները պաղեստինցիների հետ բանակցությունների ընթացքում հավանություն են տվել Հորդանան գետի Արեւմտյան ափին 14 հազար տան շինարարությանը, հայտնում է Peace Now-ը:

Ակտիվիստները նշում են, որ բանակցությունների ինն ամիսների ընթացքում պաղեստինյան տարածքներում բնակարանաշինության տեմպերը ռեկորդային բարձր մակարդակի են հասել:

Ի դեպ, հրեաների կողմից շինարարական աշխատանքների աշխուժացումը  պաղեստինցիները չեն ընդունում և միշտ պայքարում են դրա դեմ, քանզի Իսրայելն այս ճանապարհով օր օրի գրավում է Պաղեստինի տարածքը: