Իսրայելը և Ադրբեջանը կստորագրեն անվտանգության համաձայնագիր. Մոսսադի ղեկավար

17

Իսրայելական Մոսսադի ղեկավար Յոսի Կոենը, մեկնաբանելով Բինյամին Նեթանյահուի այս շաբաթ Ադրբեջան կատարած այցը, ընդգծել է, որ այն շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի համար:

Այս մասին Breakingisrailnews-ին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է Կոենը:

Մոսսադի ղեկավարի խոսքով՝ վերջերս Իսրայելը պաշտոնապես բարձրացրել է երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության հարցը, ինչին հաջորդել են երկկողմ բանակցություններ: «Ես հույս ունեմ, որ շուտով պատրաստ կլինի փոխընբռնման հուշագրի պաշտոնական տեքստի վերջնական տարբերակը և այն կստորագրվի երկու երկրների բարձր մակարդակով»,- հայտարարել է Կոենը:

Հուշագրում կողմերը պարտավորվում են համագործակցել անվտանգության ընդհանուր սպառնալիքների դեմ, իսկ Իսրայելը պարտավորվում է տեղակայել Ադրբեջանում ժամանակակից սարքավորումներ և անվտանգության ընդլայնված համակարգեր:

«Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ Մոսսադն այս երկրի հետ պայքարելու է ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության, հեղաշրջումների կանխման և բազմակողմանի տարածաշրջանային դաշինքների կազմման ուղղությամբ: Դրա հետ կապված կողմերը համաձայնել են, որ Մոսսադի մի շարք փորձառու սպաներ Բաքվում լինեն: Բացի այդ՝ Բաքուն և Թել-Ավիվը անվտանգության հարցերով համատեղ նիստ կգումարեն»,- շեշտել է Մոսսադի ղեկավարը: